Սանգայ Նգեդուպ
Սանգայ Նգեդուպ | |
Կուսակցություն՝ | People's Democratic Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | հուլիսի 1, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Պունակխա, Բութան[1] |
Քաղաքացիություն | Բութան |
Լյոնպո Սանգայ Նգեդուպ (հուլիսի 1, 1953, Պունակխա, Բութան[1]), բութանացի քաղաքական գործիչ, եղել է Բութանի վարչապետը 1999 թվականի հուլիսի 9-ից մինչև 2000 թվականի հուլիսի 20-ը, 2005 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2006 թվականի սեպտեմբերի 7-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանգայ Նգեդուպը ծնվել է Պունակխա շրջանի Նոբգանգ գյուղում։ Նա ունի հինգ քույր և մեկ կրտսեր եղբայր։ Նրա չորս քույրերը Բութանի թագուհիներ են, Բութանի չորրորդ արքա Ջիգմե Սինգյե Վանգչուկի կանայք։ Սանգայ Նգեդուպն ավարտել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի Սուրբ Ստեֆանի քոլեջը և դիվանագիտական դասընթացներ Ավստրալիայում և Նյու Դելիում։ 1976 թվականին Բութանում դիվանագիտական ծառայության է անցել։
1977 թվականին Սանգայ Նգեդուպն աշխատել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ին առընթեր Բութանի մշտական ներկայացուցչությունում։ Անուհետև Նյու Յորքում աշխատել է որպես Բութանի դեսպանության երկրորդ (ավելի ուշ առաջին) քարտուղար։ 1989 թվականին Սանգայ Նգեդուպը Քուվեյթում նշանակվել է Բութանի դեսպան։
1989 թվականին ստացել է Առևտրի և արդյունաբերության նախարարության ղեկավարի պաշտոնը, որը 1991 թվականի ապրիլից համատեղել է Պլանավորման հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի հետ։ 1992 թվականից աշխատել է առողջապահության նախարարությունում, 1994 թվականից եղել է այդ նախարարության քարտուղարը, իսկ 1995 թվականից՝ առողջապահության և կրթության նախարարության քարտուղարը։ 1998 թվականին դարձել է առողջապահության և կրթության նախարարը։ 1999 թվականի հուլիսի 9-ից մինչև 2000 թվականի հուլիսի 20-ը Սանգայ Նգեդուպը Բութանի վարչապետն էր։ 2003-2007 թվականներին եղել է գյուղատնտեսության նախարարը, 2005 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2006 թվականի սեպտեմբերի 7-ը կրկին եղել է վարչապետ։ 2007 թվականի հուլիսին նա վարչապետ Հանդու Վանգչուկի և մյուս հինգ նախարարների հետ հեռացել է կառավարությունից՝ 2008 թվականի երկրի առաջին ժողովրդավարական ընտրություններին մասնակցելու համար[2]։ Սանգայ Նգեդուպը, որը ցուցադրել է ղեկավարության ժողովրդավարական ոճը, միաձայն ընտրվել է նորաստեղծ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավար։
Ընտրությունների արդյունքում Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը Ազգային ժողովում զբաղեցրել է 47 տեղերից 2-ը, սակայն նրա առաջնորդ Սանգայ Նգեդուպը չի կարողացել հաղթել իր ընտրատարածքում[3]։
Լյոնպո Սանգայ Նգեդուպը հանդիսանում է Բութանի սկաուտական ասոցիացիայի պատվավոր նախագահը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականի օգոստոսի 24-ին Սանգայ Նգեդուպը թագավորի կողմից պարգևատրվել է կաբնիի կարմիր շարֆով, իսկ 1998 թվականի հունվարի 1-ին՝ նարնջագույն շարֆով։ 1999 թվականի հունիսի 2-ին գյուղատնտեսության, առողջապահության և կրթության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար պարգևատրվել է Բութանի բարձրագույն քաղաքացիական պարգևով՝ Թագավորական շքանշանով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 The Political Leaders’ Affiliation Database — Harvard University.
- ↑ «Назначен исполняющий обязанности премьер-министра» Արխիվացված 2011-06-05 Wayback Machine, Indo-Asian News Service (hindustantimes.com), 3 августа 2007.(անգլ.)
- ↑ «Bhutan votes for status quo», France 24, 24 марта 2008(անգլ.)
- ↑ Recipients of the Druk Thugsey Award and the Coronation medal Արխիվացված 2013-06-04 Wayback Machine (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սանգայ Նգեդուպի կենսագրությունը Բութանի Ժողովրդական դեմոկրատական կուսակցության կայքում (անգլ.)